loading...

Մոսկվայում սպառնում են` արյան մեջ խեղդել Երևանը, դեռ մի բան էլ՝ ավելի (տեսանյութ)



Դիտումներ ` 4058
Մոսկվայում սպառնում են` արյան մեջ խեղդել Երևանը, դեռ մի բան էլ՝ ավելի (տեսանյութ)

«Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները հանդիսանում է բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների ներքին հարցերը: Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններ կառուցելու և պահպանելու իր գործողություններում ռուսական կողմը, Երևանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների անձնական կարծիքներից, այլ հավատարիմ է կարծիքին, որոնք հնչեցվել են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից»,- ասված է ՌԴ դեսպանատան երեկ տարածած հայտարարության մեջ:

Մի փոքր արտառոց էր, որ ռուսական դեսպանատունը, որը Հայաստանում, մեղմ ասած, աչքի չի ընկնում դիվանագիտական ակտիվությամբ, նման հայտարարություն է տարածում շաբաթ երեկոյան, մանավանդ, որ Հայաստանում ծավալվող թավշյա հեղափոխության առաջնորդները քանիցս հայտարարել են, որ քաղաքական գործընթացը արտաքին քաղաքականության շրջադարձեր չի ենթադրում:

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ վերջին օրերին ռուսական առաջատար ԶԼՄ-ներով աննախադեպ քարոզչություն է իրականացվում Հայաստանի, թավշյա հեղափոխության դեմ և փաստորեն Ռուսաստանի դեսպանատունը փորձում է կանխել Հայաստանում անխուսափելի դարձող հակառուսական տրամադրությունները, որոնք օբյեկտիվորեն ծնվում են Մոսկվայի ագրեսիվ, ցինիկ քարոզչության հետևանքով:

Բոլոր այն մարդիկ, ովքեր քաջածանոթ են Ռուսաստանի տոտալիտար համակարգին, գիտակցում են, որ այդ երկիրը, մեղմ ասած, չի հանդուրժում բազմակարծությունը և մոսկովյան օֆիցիոզ քարոզչական հարթակներում չեն կարող հնչել, այսպես կոչված, անձնական կարծիքներ, ինչի մասին երեկ ակնարկել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:

Կամ ինչպե՞ս կարող է Կրեմլից անկախ տեսակետ արտահայտել ոչ անհայտ Միխայիլ Լեոնտևը, ով տևական ժամանակ Ռուսաստանի Առաջին ալիքի գլխավոր դեմքն էր` իր Однако ծրագրով, իսկ հիմա Պուտինի «կայսրության» կարևոր սյուներից մեկի` «Ռոսնեֆտի» փոխնախագահ է: Նա երեք օր առաջ հյուրընկալվել է Комсомольская правда-ի ռադիոյի տաղավարում և ոչ ավել, ոչ պակաս, մարմնավաճառություն է որակել Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխությունը: Հիմա ինչ` լո՞ւրջ ընդունենք դեսպանատան պարզաբանումը և համարենք, որ նավթային պետական հսկայի փոխնախագահը մասնավոր կարծի՞ք է հայտնել:

Ի դեպ, Լեոնտևի հետ նույն տաղավարում հյուրընկալված կրեմլյան մեկ այլ քարոզչական «քիլլեր»` Միխայիլ Յուրևը վիրավորանքներով չի սահմանափակվել ու ավելի կատեգորիկ է գտնվել` թերևս, ակամայից բացահայտելով այն սցերաներից մեկը, որն այս օրերին Հայաստանի իրադարձությունների հետ կապված քննարկվում է ռուսական վերնախավում:

 



Յուրևը Հայաստանը համարում է ոչ թե անկախ երկիր, այլ խռովարար նահանգ ու կարծում է, որ Ռուսաստանը իրավունք ունի իրեն ենթարկեցնել ավելի թույլ զարգացած ժողովուրդներին: Կրեմլյան այս «քիլլերն» ունի Հայաստանի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու իր «դեղատոմսը». նա առաջարկում է երկու գունդ ուղարկել Երևան և արյան մեջ խեղդել թավշյա հեղափոխությունը:

Թե Լեոնտևի և թե Յուրևի հայտարարությունները չեն արժանացել Մոսկվայի պաշտոնական քննադատությանը, ավելին`այս երկու վերլուծաբանները պահպանում են իրենց պետական և արքունական կարգավիճակներն և, ըստ ամենայնի, մտնում են այն շրջանակի մեջ, որոնց խորհուրդներով սնուցվում է Մոսկվայի պետական քաղաքականությունը:

Ռուսաստանը արյուն է հեղեղել Հայաստանի խորհրդարանում, երբ մեր երկրում ձևավորված է եղել երկրի պետական շահը գիտակցող իշխանություն, ռուսական հովանավորությամբ 2008-ի մարտի 1-ին գնդակահարվել են Հայաստանի քաղաքացիներ, ովքեր պայքարել են ազատության համար:

Անկասկած, ռուսական երկու գունդը Հայաստան կժամաներ նաև հիմա` դրամատիկ այս օրերին, սակայն, ամենայն հավանականությամբ, չի եղել «հրավեր» ուղարկողը. Սերժ Սարգսյանը գերադասեց հեռանալ, Կարեն Կարապետյանին խաղից հեռացրեցին հրապարակում հավաքված ժողովուրդն ու ՀՀԿ-ն:

Արդյո՞ք ռուսական ռևանշի վտանգը չեզոքացված է: Բացարձակապես` ոչ, և դեռ հայտնի չէ, ինչպիսի վարքագիծ կցուցաբերեր Ռուսաստանը, եթե հունիսին չհյուրընկալեր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Հակված ենք մտածել, որ Մոսկվայում մշտապես մտածելու են ռևանշի մասին և ընդամենը սպասում են պատեհ առիթի և Հայաստանում փորձում են կոնսոլիդացնել իրենց հենարան քրեաօլիգարխիկ համակարգը` «ականապատելով» նաև Նիկոլ Փաշինյանի շրջապատը:

 


Հայկական թավշյա հեղափոխությունը սիրո և համերաշխության գործընթաց է, սակայն խիստ անհանդուրժող պետք է լինի քրեաօլիգարխիայի նկատմամբ, որը երկրի կոռումպացվածության և ռուսական վասալության խորհրդանիշ է: Հայկական թավշյա հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական համատեքստ, սակայն խիստ սկզբունքային ու հետևողական պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության հարցում, որովհետև ռուսական ծայրագավառում չի կարող լինել ազատ քաղաքացի:

Երևանը վերադարձնելու մասին խոսում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պուտինից սնվող ռուսաստանցի վերլուծաբանները: Հետևությունները թողնում ենք մեր ընթերցողներին:

http://www.1in.am/2347502.html


loading...

Փակել